Ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Օհանովի փողոցի 66 շենքի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտաշես Զ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Արտաշես Զ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն: