կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 21:00
Իրավական

Ողբերգական ավտովթարի մեջ մեղավորը կալանավորվեց եւ տեղափոխվեց ՔԿՀ. տեսանյութ

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը քննչական միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Volkswagen Tuareg մակնիշի 77 QN 377 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Սարգիս Շահինյանի նկատմամբ, ով կասկածվում է հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարում մեղավոր լինելու մեջ, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, իսկ 3 հոգի էլ մինչև այս պահը գտնվում են հիվանդանոցում:

Դատարանի որոշմամբ  Շահինյանը վերցվեց երկամսյա կալանքի եւ տեղափոխվեց Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 14-ին` ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի էր ունեցել ՃՏՊ: