|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն այսուհետ հասանելի կլինի նաև «Միտանիք» զուտ ազգային սոցիալական ցանցում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի մամլո ծառայությունից։
Ազգային թվային տարածքում ներկայությունը պարզապես հաղորդակցման նոր հնարավորություն չէ․ այն ազգային ինքնության պահպանման, արժեքների ամրապնդման և ազգային համերաշխության զարգացման կարևոր բաղադրիչ է։
Արցախի մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության մեր առաքելության շրջանակում ազգային հարթակներում ներկայության ընդլայնումը կարևոր քայլ է՝ մեր գործունեությունն առավել լայն հանրությանը ներկայացնելու և հայրենակիցների հետ կապն ամրապնդելու ուղղությամբ։
Հրավիրում ենք մեր հետևորդներին միանալու մեզ «Միտանիք» ազգային ցանցում՝ աջակցելով ազգային թվային միջավայրի զարգացմանն ու մեր մշակութային արժեքների պահպանությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ։
Մեր ազգային արժեքները՝ մեր ազգային հարթակներում։ Մեր մշակութային ժառանգությունը՝ մեր միասնական պատասխանատվությունը։