|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը վերսկսել է հազարավոր ապօրինի ներգաղթյալների ձերբակալման ուղղությամբ դեռևս ավելի վաղ հայտարարված միջոցառումները: Երկրի իշխանությունները նրանց ավելի վաղ հորդորել էին շուտափույթ լքել երկրի տարածքը, հայտնում է Fox News-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ` անցյալ ոչ աշխատանքային օրերին ապօրինի ներգաղթյալների ձերբակալումը սկսվել է ոչ միայն ԱՄՆ խոշորագույն քաղաքներում, ինչպիսին է, օրինակ, Նյու Յորքը, այլև մի քանի այլ մեծ ու փոքր քաղաքներում:
Նշվում է, որ այս գործողություններն ուղղված են հիմնականում այն մարդկանց դեմ, որոնք հնարավորություն են ունեցել ներգաղթյալների գործերով դատավորին ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնել, բայց որոշում են կայացրել չանել դա: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունն վերոհիշյալ անձանց հնարավորություն էր ընձեռել դեռ փետրվարին լքելու երկիրը, բայց ապօրինի ներգաղթյալների միայն 3 տոկոսն է կատարել այդ պահանջը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ից միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործողության մեկնարկի մասին։