|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ռուսերեն գրքույկների հրատարակություն: Սակայն, դատելով այս նպատակով արված ծախսերից, իշխանությունները որոշել են նաև այստեղ «ատկատ անել»: Բանն այն է, որ «Նախիջևան», «Շուշիի վերածնունդը» և «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց Արցախի Հանրապետության սահմանները» գրքույկների դիզայներական ծառայությունների համար ԱԳՆ-ն ՀՀ պետական բյուջեից ծախսել է 821 հազար դրամ կամ ավելի քան 2000 դոլար: Հատկանշականն այն է, որ եթե այդքան գումարը ծախսվել է միայն դիզայներական ծառայությունների համար, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ապա կարելի է ենթադրել, թե տպագրության համար ինչքան մեծ գումարներ կծախսեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։