կարևոր
52588 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 22:24
Մշակույթ

6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանությունները ափսոսում են ազգագրական համույթին տրված 2 մլն դրամը․ Hraparak

6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանությունները ափսոսում են ազգագրական համույթին տրված 2 մլն դրամը․ Hraparak

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ, գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ աղբյուրի, խոսքը 2015 թվականին այս համույթին տրված դրամաշնորհի մասին է․ տարիներ հետո, փաստորեն, Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար և պահանջում է 2015 թվականին՝ նախկինների օրոք ազգագրական համույթին տրված այդ փոքր դրամաշնորհը՝ այն հիմնավորմամբ, թե դրամաշնորհով նախատեսված ծրագիրը թերի է կատարվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանողը, ըստ դատարանի վճռի, դիրքորոշում չի ներկայացրել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Ակունք» համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանն ասել է, որ իրենք չեն իմացել, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել, քանի որ մինչև վարույթ ընդունվելը հայցը մի քանի անգամ հետ է տրվել նախարարությանը, սակայն նշել է, որ վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում։

Փաստորեն՝ 6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանությունները ափսոսում են ազգագրական համույթին 2015 թվականին տրված 2 մլն 283 հազար դրամը, եզրափակում է «Հրապարակ»-ը։