Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիայում. տանը կացնահարված են հայտնաբերել 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին: Yerkir.am-ի տեղեկություններով` երիտասարդը հիշյալ տանն ապրում էր մոր և առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ: Նա ուներ 2 եղբայր և 3 քույր: Քույրերն ու եղբայրներից մեկն ամուսնացած են ու ապրում են առանձին:
Ինչպես պատմեցին հարևանները` սպանվածի ընտանիքի հետ իրենք առանձնապես շփում չեն ունեցել, քանի որ մայրը` տիկին Սեդան, մշտապես առևտրով է զբաղվել և տանը քիչ է եղել: Հարևանները նաև ասում էին, որ սպանված տղան չէր աշխատում, բայց երբեմն օգնում էր մորը առևտրի հարցում: Հարևանները նաև հայտնեցին, որ ընտանիքի հայրը տարիներ առաջ է մահացել, նախկինում 10 տարուց ավել դատապարտված է եղել: Հարևանների խոսքով` սպանվածը ևս դատապարված է եղել` հավանաբար ավազակային հարձակման համար: Հոր մահվան ժամանակ նա բանտում է եղել: Այս պահի դրությամբ դեռևս վարկած չկա, թե ինչի համար է նա սպանվել: Հարևանները դեպքի մասին իմացել են, երբ այնտեղ են ժամանել իրավապահները:
Մեր տեղեկություններով` սպանվածը մահացու վնասվածքը ստացել է գլխի շրջանում: