|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն հայտարարել է, որ, իրոք, Գերմանիայում ազատազրկված է եղել, սակայն միայն ոստիկանների հետ վիճաբանության պատճառով. հայտնում է РИА Новости-ն:
Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից ազատված Գիգի Ուգուլավան նախօրեին հայտարարել էր, որ դատախազն ազատազրկված է եղել Գերմանիայում։
Պարցխալաձեն պարզաբանել է, որ Գերմանիայում իրեն շփոթել են այլ անձի հետ և ֆիզիկական վիրավորանք հասցրել հասարակական վայրում, ինչը կոնֆլիկտի պատճառ է դարձել: