կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 20:41
Հասարակություն

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում Անի Ավետիսյանի համար աղոթք է կատարել

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում Անի Ավետիսյանի համար աղոթք է կատարել

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․

«Այսօր Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ տ.Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։ Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ, բժշկության աղոթք կատարեց, նվիրեցինք հոգևոր գրքեր։ Վերջում Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով՝ ի պաշտպանություն և պահպանություն Տիրոջից։
Աղոթք բժշկության
Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք բժշկիր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և փարատիր վնասվածքներն ու ցավերը: Աստված մեր, շնորհիր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:

Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։

Բարիքներ պարգևո՛ղ, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և ընտանիքին՝ ըստ իրենց կարիքի, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։

Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։

Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։