կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 13:56
Քաղաքական

Խորհուրդ եմ տվել Փաշինյանին՝ սպասել Աստծո դատաստանին. Սիսիանի հոգեւոր հովիվը՝ եկեղեցում տեղի ունեցածի մասին

Խորհուրդ եմ տվել Փաշինյանին՝ սպասել Աստծո դատաստանին. Սիսիանի հոգեւոր հովիվը՝ եկեղեցում տեղի ունեցածի մասին

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը Yerkir.am-ին պատմել է Սիսիանի եկեղեցում այսօր իր եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած դեպքի մասին։

-Տե՛ր Պարգեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք եկեղեցում տեղի ունեցածը, զինված խմբով եկեղեցի մտնելու իրողությունը։

-Իր խնդիրն է, թե ուր կմտնի։ Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ։

-Վարչապետի ձեռքը օդում թողեցիք, ինչո՞ւ:

-Անձնական մոտեցում է։

-Դուք Փաշինյանին դո՞ւրս հրավիրեցիք եկեղեցուց։

-Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս։

-Կադրերից երեւում է՝ չեք բարեւում վարչապետին։

-Այո:

-Անձնական վերաբերմունքը պայմանավորված է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակո՞վ։

-Ոչ, իմ անձնական վերաբերմունքը վաղուց է ձեւավորված։

-Իսկ ի՞նչ տրամադրություն է սիսիանցիների մոտ։

-Տարբեր, ամենազանազան։

-Սահմանային փոփոխություններով պայմանավորված՝ ի՞նչ հոգեվիճակ է։

-Քաղաքապետարանը, սահմանային փոփոխություններով պայմանավորված, իր տեսակետն արդեն հայտնել է։

-Ձեր մեկնաբանությունը կուզեի լսել Սյունիքի այսօրվա դեպքերի հետ կապված:

-Խնդրում եմ, հիմա անհարմար է երկար խոսել, եթե կարելի է հետո խոսենք։

Հ․Գ․ Մեր աղբյուրներից քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Տեր Պարգեւի տանը։ Մանրամասները՝ քիչ անց։

Լիանա Սարգսյան