|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին՝ 95-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա ավանդը պատմական գիտության և հումանիտար կրթության զարգացման գործում։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Չուբարյանին անվանել է խոշոր գիտնական և ճանաչված մասնագետ միջազգային հարաբերությունների ու ժամանակակից քաղաքական գործընթացների ոլորտում։ Ռուսաստանի նախագահը նշել է նրա կազմակերպչական և լուսավորչական գործունեությունը Համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրենի և գիտական ղեկավարի պաշտոնում։
ՌԴ ղեկավարն ակադեմիկոսին մաղթել է առողջություն, ոգու առույգություն և անսպառ ստեղծագործական էներգիա։
Չուբարյանը մասնագիտացած է 20-րդ դարում Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների պատմության ուսումնասիրության մեջ։
Ակադեմիկոսը համարվում է նաև հայրենական պատմագրության նոր ուղղության հիմնադիր, որը նվիրված է եվրոպական գաղափարների և Եվրոպայի պատմության ուսումնասիրությանը։ Ալեքսանդր Չուբարյանն ավելի քան 350 գիտական աշխատությունների, դրանց թվում՝ ինը մենագրության հեղինակ է։