կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 13:26
Հասարակություն

Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել

Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել 15-ամյա Նարե Ա.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին երեխային տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։

Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմը անհետաձգելի բժշկական միջամտության արդյունքում կարողացել են երեխայի վիճակը կայունացնել, սակայն դեռևս պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Դեպքի փաստով Ապարանի  քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։