|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան` զանգվածային ստի օրը:
Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու:
Սեպտեմբերին ու հոկտեմբերին բոլորիս ստում էին, որ ամեն ինչ անում են Արցախի ու հայ զինվորի համար, բայց ընդամենը հազարավոր զոհերով պահում էին իրենց աթոռը:
Նոյեմբերին զանգվածային համոզում էին, որ պատերազմը կանգնացնում են Արցախն ու ՀՀ սահմանները փրկելու համար:
Հետո ստում էին, որ իշխանությունը պահում են, որ Արցախը անջատեն Ադբեջանից:
Հետո խաբում էին, որ Արցախում հայերի իրավունքների համար են պայքարում:
Հետո խաբեցին, որ Արցախը փրկելու տարբերակ չկար:
Ու էսպես շարունակ:
Հիմա ստում են, որ էլ վտանգ չկա ու իրենք պահում են մեր պետությունն ու ինքնիշխանությունը:
Սա զանգվածային ստի քրոնիկոնն է: Ավելի ճիշտ դրա կարճ տարբերակը: Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում:
Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է:
Մեզ մնում է հոգով ամուր մնալ, որ դրանից հետո սուտը արմատախիլ անենք հանրային խոսքից:
Ուրեմն, Արցախը ճշմարտության հաղթանակի խորհրդանիշն էլ է:
Փառքի ճշմարտության համար ընկածներին, իսկ մեզ բոլորիս` ուժ»: