կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 20:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք մի խնդիր ունեք՝ ՀՀ անվտանգությունը, որը ոչ միայն չեք կարող ապահովել, այլեւ սպառնում եք դրան․ Վարդանյանը՝ իշխանությանը

ՀՀ շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք դրան հակասում եք՝ դուք և ՀՀ շահերը տարբեր եք, հակառակ բևեռներում եք. Խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հիմա դուք մի խնդիր ունեք՝ ՀՀ անվտանգությունը ու դուք դա ոչ միայն չեք կարող ապահովել, այլ սպառնում եք դրան»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ չեն կարող համագործակցել, քանի որ չեն ցանկանում երկրի անվտանգությունը վտանգել։

«Մենակ դուք կարող էիք ժողովրդավարությունը ու անվտանգությունը հակադրեիք իրար։ Որն է ժողովրդավարությունը, որ ասում եք ազատագրել եք Հ1-ը, երկիրը։ Պետրոս Ղազարյանի՞ն եք ազատագրել»։

Պատգամավորը հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերույթունից հաղորդավար է հեռացվում աշխատանքից միայն քաղաքական ուժին դեմ լինելու համար։ Վարդանյանը դիմեց նաև Խաչատուր Սուքիասյանին.

«Պարոն Սուքիասյան, քանի՞ մարդ եք գործից հեռացրել ՔՊ-ին դեմ լինելու համար։ Երեսպաշտություն է»։

Վարդանյանը հիշեցրեց իշխանության բոլոր խոստումները ու հավելեց, որ հարկերը բարձրացել են, սովորական մարդու սառնարանում ոչինչ չի փոխվել, քաղաքականությունը ու բիզնեսը չեն տարանջատվել։ Պատգամավորի խոսքով՝ երկաթբետոնե մանդատ ստացել էին դեռ 2018-ին ու դա վաղուց «մսխել» են։