կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 11:37
Հասարակություն

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում

Երեկ գիշեր Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայն լսել։ Ըստ բնակիչների՝ մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։

Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին ոստիկաններն են հսկում։

ՆԳՆ-ից, ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների, հայտնեցին․ «Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա»։

Իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։