Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասին հարող տարածքում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի անձանց, այդ թվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի պատգամավորության թեկնածուի և այդ ուժի նրա վստահված անձի մասնակցությամբ, որի ընթացքում գազային ատրճանակից արձակվել է կրակոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ստացված ահազանգի հիման վրա ժամանած Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները»,- գրել է նա: