կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 22:50
Աշխարհ

Նոբելյան մրցանակի չափը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար

Նոբելյան մրցանակի չափը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար

2026 թվականի Նոբելյան մրցանակի չափը բարձրացվել է մինչև 12 միլիոն շվեդական կրոն (1.2 միլիոն դոլար) յուրաքանչյուր անվանակարգի համար։

Ինչպես տեղեկանում ենք մրցանակի կայքէջից, որոշումը կայացրել է Նոբելյան հիմնադրամը։

Կազմակերպությունը պարզաբանել է, որ երբ 1901 թվականին շնորհվեցին առաջին Նոբելյան մրցանակները, մրցանակի չափը յուրաքանչյուր անվանակարգի համար կազմում էր 150 782 շվեդական կրոն։ Վերջին 15 տարիների ընթացքում մրցանակի գումարը մի քանի անգամ վերանայվել է։ 2012 թվականին Նոբելյան մրցանակի չափը 10 միլիոն շվեդական կրոնից կրճատվեց մինչև 8 միլիոն՝ զուգահեռաբար մեկնարկած՝ Նոբելյան հիմնադրամի ֆինանսական կայունությունն ամրապնդելուն ուղղված լայնածավալ ծրագրի շրջանակում։ Այդ ժամանակվանից ի վեր մրցանակի գումարը երեք անգամ ավելացվել է։ Այժմ՝ 2026 թվականին, կատարվում է հերթական ավելացումը՝ մինչև 12 միլիոն շվեդական կրոն։

Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 5-12-ը։

Նշենք, որ Նոբելյան Մրցանակները սահմանվել են 1859 թվականին՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։

Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին։