|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակտիվորեն քննարկվում է ՍԴ նախագահի առաջիկա փոփոխության հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ նախագահի պաշտոնում վեցամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այսպիսով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Դիլանյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը՝ շարունակելով գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ում արդեն քննարկվում է ապագա նախագահի անունը։ Որպես ՍԴ նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի անունը։ Միաժամանակ, մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանությունները ՍԴ նախագահի ընտրության հարցում կարող են այլ սցենար ունենալ, և մինչև հոկտեմբերի 12-ը այլ թեկնածուի անուն ևս կարող է հայտնվել օրակարգում։ Բայց դա քիչ հավանական է»։