Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստառադիոխորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո Հ1-ի աշխատանքային առօրյան խախտվել է. գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը հաղորդում է, որ տպավորություն կա, թե, Ալիկ Հարությունյանի գնալով, աշխարհի վերջն է եկել: Հեղինակներն արդեն զգուշացվել են, որ շուտով նրանց հաղորդումները հանվելու են եթերից, որոշ նախագծեր են փակվելու: Մյուսներն անորոշության մեջ են: Հ1-ի ներսում այս վիճակը բացատրում են գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի ճամպրուկային տրամադրությամբ:
Ամենայն հավանականությամբ, գրում է «Հրապարակը», նա արդեն գիտի, որ խորհրդի նոր նախագահի գալուց հետո ինքը հեռանալու է պաշտոնից: Հեռուստառադիոխորհրդի նոր ղեկավարին ձայների մեծամասնությամբ ընտրելու է խորհուրդը, բայց ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունը զուտ ձեւական է լինելու, որի արդյունքը նախօրոք որոշվելու է նախագահականում: Իսկ առայժմ մրցույթ է հայտարարված 5 հոգուց բաղկացած խորհրդի նախագահի թափուր տեղի համար: Հավակնորդները դիմում են նախագահական:
Թե ովքեր են նրանք, հայտնի կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում: Երեկ առաջադրումների առաջին օրն էր: Թերթի հաղորդմամբ, ռադիոտանը պտտվող լուրերի համաձայն, հայտատուների թվում են «Շարմ հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, նաեւ խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը, որն Ալիկ Հարությունյանի աջ ձեռքն էր: Արմեն Արզումանյանը պաշտոնապես հերքել է իր առաջադրման մասին լուրը: