|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ի կողմից իրանական բոլոր նավթատար լցանավերին հարվածելու սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։
«Հասկանում եք, մի երկրի համար, որն իրեն անվանում է պատմության մեջ ամենահզոր գերտերությունը, նման սպառնալիքների դիմելը, առևտրային նավերի վրա հարձակումներ գործելը՝ վրեժխնդրությունից ելնելով, ինչն իրենք խոստովանել են, իրականում, բոլորովին պատվաբեր չէ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։