|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։
Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2026թ. օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 17-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։