կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 10:53
Հասարակություն

Ապօրինի պիցցերիայի գործունեությունը դադարեցվել է

Ապօրինի պիցցերիայի գործունեությունը դադարեցվել է

Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված` քաղաքապետարանից հայտնում են, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան։

 

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործունեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է։

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ վերոնշյալ հասցեում պիցցերիա է գործում` զուգարանի փոխարեն: