կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 19:48
Տարածաշրջան Քաղաքական

ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Ռահիմ Սաֆավի

ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Ռահիմ Սաֆավի

Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին մեկնաբանել է TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները

«Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ։ Մենք բաց և հստակ Հայաստանի ուշադրությանն ենք հասցրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանն ու մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Ուստի այդ նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը վերապահում է իրեն պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները»,- «Sepah Pasdaran» թելեգրամյան ալիքը մեջբերում է գեներալ-մայոր Սաֆավիի խոսքերը։