կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 12:22
Քաղաքական

Վեհափառին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում եք ինձ ու հավատավոր զավակներին․ Ռուբեն Մելիքյան

Վեհափառին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում եք ինձ ու հավատավոր զավակներին․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհրդարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը։ Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ հնչեցնելով ավազանի անունը, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությու՞ն եք անում այդ մարդուն, թե վատություն»։

Մի պարզ ճշմարտություն ասեմ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ որևէ մեկը վիրավորում է ոչ միայն և ոչ այնքան Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, այլ՝ ինձ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի։ Որովհետև մեր հավատքի անքակտելի մասն է հավատքն առ այն, որ ձեռնադրմամբ և օծմամբ եկեղեցականն ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ, և դրա շնորհիվ է, որ Տէրունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնորհ։ Այդ վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի՝ ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է։

Այսպիսով, հարգելի՛ քաղաքացիներ ու զզվելի՛ ուզուրպանտներ, այստեղ խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը։ Ու մեզ անընդհատ վիրավորելու պատասխանը հատ առ հատ մի օր անպայման տալու եք»։