|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարց ուղղեց բնապահպանության նախարարությանը սիգի արդյունահանման ու արգելքի վերաբերյալ:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դեկտեմբերի 1-25-ը և հունվարի 7-20-ը հայտարարվել է սիգի որսի արգելքի շրջան, որի նպատակը սիգի վերարտադրությանը նպաստելն է: Նախարարը նշեց, որ, այս պահի դրությամբ, միջոցառումներ են իրականացվում Սևանա լճի ափամերձ հատվածներում, մայրաքաղաքի շուկաներում՝ համապատասխան հսկողական միջոցների գործադրմամբ, որպեսզի կանխարգելեն սիգի ապօրինի որսը:
«Հիմնական հորդորս է Սևանի ավազանի բնակիչներին, որ ըմբռնումով մոտենան սիգի որսի հետ կապված սահմանափակմանը, զերծ մնան սահմանված ժամանակահատվածում սիգի և խեցգետնի որս իրականացնելուց, որպեսզի ապագայում կարողանանք գոնե 65-70 տոկոս վերարտադրություն ունենալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: