կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 10:34
Հասարակություն

Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան

Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենը երեք ամիս առաջ ասֆալտապատված Իսակովի պողոտան այս պահին գերակշիռ մասով վնասված ու անհարթ լինելու պատճառով արդեն իսկ երթևեկության համար դառնում է վտանգավոր։

Հանուն մակրոնների այցի՝ բավարար որակի ճանապարհածածկը հեռացված և իրականում ընդամենը «սևացված» Իսակովի պողոտան պետք է կրկին ողջ ծավալով և պատշաճ որակով ասֆալտապատվի՝ շինարարի միջոցների հաշվին, իսկ տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ աշխատանքը կազմակերպած և ընդունած պաշտոնյաների կողմից «ատկատների» վերադարձի իմաստով։ Իհարկե, ինչպես միշտ, ամեն ինչ որոշվելու է՝ կախված նրանից, թե կոռուպցիոն շղթան մինչև որտեղ և ում է հասել»: