կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 17:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են թուրքերն Այնթապի հայությանը ցեղասպանել եւ ունեզրկել․ ուշագրավ մանրամասներ

Այնթապում մինչ 1915թ.-ը ստեղծվել էին թուրքական ազգայնական կազմակերպություններ,  որոնք հրավիրում էին ժողովներ եւ հնարավորինս ստեղծում այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ Այնթափում անհնար դառնար հայերի կյանքն ու գործունեությունը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Անի Ոսկանյանը «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսին։

Ոսկանյանը աշխատության «Այնթափի հայերի տնտեսական եւ կրթական վիճակը. 1915թ. բնաջնջումը եւ ունեզրկումը» բաժնի հեղինակն է: Նա խոր ուսումնասիրություն է կատարել Այնթապի հայության տնտեսության, հարստության, հայերի նկատմամբ բռնաճնշումների, նյութական կորուստների մասին։

«Երբ Այնթափից քարավաններով հայերը տեղահանվում էին, առաջին շարքերում կանգնեցնում էին մեծահարուստներին։ Ավելի ուշ թուրքական ազգայնական կազմակերպությունների անդամները գնում էին քարավանների հետեւից՝ անապատներ՝ վերջնականապես հավաստիանալու, որ հայերը այնտեղ սպանվել են, որպեսզի նրանց ունեցվածքը սեփականացնեն եւ յուրացնեն»,-ասաց նա։

Լ․Ս․

Մանրամասները՝ տեսանյութում