|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: