|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
ԱԴԾ-ի փոխանցմամբ՝ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, օգտագործվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ և զանգվածային սպանություններ նախապատրաստելու համար։
ԱԴԾ-ի պնդմամբ՝ Telegram-ի միջոցով իրականացված գործողությունների հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև պատճառվել է բազմամիլիարդանոց վնաս։
Ռուսական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները Telegram-ի «Դայվինչիկ» ծառայության միջոցով աղջիկների կերպարանքով ծանոթացել են ռուսաստանցի երիտասարդների հետ և խաբեությամբ ներգրավել նրանց ահաբեկչական գործունեության մեջ։
ԱԴԾ-ն հայտնել է, որ 2025 թվականի հուլիսից Ռուսաստանի 16 շրջաններում ձերբակալվել է «Դայվինչիկ» ծառայության 46 երիտասարդ օգտատեր, որոնք, ըստ ծառայության, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հարձակվել են ոստիկանների վրա և հրկիզումներ իրականացրել։