|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։
Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտություն։
Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և հավատարմությունն այն առաջարկներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը Անկորիջում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, և որոնց համաձայնություն էր տվել Ռուսաստանի առաջնորդը։
Շոշափվել են տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։