|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։