կարևոր
2623 դիտում, 13 ժամ առաջ - 2026-07-19 17:23
Հասարակություն

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրանտների նկատմամբ պահանջները

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրանտների նկատմամբ պահանջները

Հաջորդ շաբաթ կշարունակենք քննարկել միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված օրինագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Դրանցից մեկով առաջարկվում է բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ մեր երկրում բնակվելու իրավունք ստանալու հնարավորությունը այն միգրանտների համար, որոնք Ռուսաստանի տարածքում կամ դրա սահմաններից դուրս ՑԱՆԿԱՑԱԾ հանցագործություն կատարելու համար ունեն չմարված կամ չհանված դատվածություն։

Բացի այդ, նման փաստի բացահայտման դեպքում նախկինում տրված կացության թույլտվությունները կամ ժամանակավոր բնակության թույլտվությունները կչեղարկվեն։

Սա չի վերաբերվի այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ճանաչվել են փախստական կամ ստացել են քաղաքական կամ ժամանակավոր ապաստան մեր երկրի տարածքում։

Պետական դումայի խորհրդի առաջիկա նիստում կքննարկենք այս և այլ օրենսդրական նախաձեռնությունները»,-ասել է Վոլոդինը։