կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-12 16:06
Աշխարհ

Զելենսկին նոր կառավարություն է ձևավորում

Զելենսկին նոր կառավարություն է ձևավորում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է փոխել կառավարության կազմը, վարչապետի պաշտոնում էլ Յուլյա Սվիրիդենկոյի փոխարեն այլ անձի նշանակել։

«Ուկրաինայում կադրային փոփոխություններ են սպասվում։ Մենք մանրամասները քննարկել ենք վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ, որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել կառավարության կազմը»,-գրել է Զելենսկին տելեգրամյան ալիքում՝ հավելելով, որ Սվիրիդենկոյին  առաջարկել է մեկ այլ «ուղղություն»՝ ոլորտ ղեկավարել։  Իսկ կառավարության կազմի փոփոխությունները, ինչպես նշել է Զելենսկին, ինքը մտադիր է իրականացնել «խորհրդարանականների հետ համագործակցելով»։