|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանի բանակը հայտնել է չորեքշաբթի գիշերը երկրի հարավում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ութ սպաների մահվան մասին. զինվորականները խոստանում են վրեժ լուծել։
Հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգների զինուժը Իրանին հասցված նոր հարվածների ժամանակ 80 ռազմական օբյեկտ է թիրախավորել՝ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար, իսկ իրանական պատասխան հարվածների թիրախում Պարսից ծոցի հարևաններ Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան օբյեկտներն են եղել։
Ինչին ի պատասխան՝ ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի՝ ի պատասխան իրանական տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների։