|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ստամբուլի ոստիկանական բաժանմունքն անվտանգության տեսախցիկներ է տեղադրել քաղաքի հայաբնակ Սամաթիա թաղամասի տարբեր հատվածներում` հայերի անվտանգությունն ապահովելու համար:
Today's Zaman պարբերականի հաղորդմամբ` Ֆաթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրն այցելել է Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցի, ինչպես նաեւ հանդիպել հարձակումների զոհ դարձած հայերին եւ վստահեցրել, թե ոստիկանությունը մանրամասն հետաքննությունն է անցկացնում հանցագործներին հայտնաբերելու համար:
Պարբերականը մեջբերում է Սուրբ Գեւորգ եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանայի խոսքերը, թե ոստիկանությունը կապ է պահպանում եկեղեցու հետ եւ հայտնում հետաքննության զարգացումների մասին: Այնուամենայնիվ, զարգացումներ դեռ չկան: Մինչ օրս որեւէ մեկը չի մեղադրվել հայ կանանց դեմ իրականացված 4 հարձակումների մեջ, որոնցից առաջինը տեղի էր ունեցել դեկտեմբերի 28-ին: