|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել:
Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ թույլտվություն ստանալու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այսօրվա նիստում ԿԸՀ- ն հետ է վերադարձրել միջնորդությունը, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։