|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կմասնակցի Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 7-8-ը կայցելի Անկարա։ Երեքշաբթի օրը (հուլիսի 7-ին) նա կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների ընթրիքին։
Չորեքշաբթի օրը (հուլիսի 8-ին) Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնեի հետ միասին նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – նշված է հաղորդագրության մեջ:
Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Կոշտան և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԵՄ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, այս հարցը կլինի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում։