|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։
Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի մարզում ԱՊՀ ղեկավարների հետ ոչ պաշտոնական գագաթնաժողով կունենա: Նա հստակեցրել է, որ միջոցառմանը պետության ղեկավարի ելույթը բաց կլինի ԶԼՄ-ների համար:
«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի կարողանա անմիջականորեն ներկա գտնվել ոչ պաշտոնական հաղորդակցությանը: Գիտեք, նա ինքը նախօրեին հայտարարել էր, որ դրական թեստ է ստացել: Նա որոշել է մեկուսացվել։ Բայց մենք հուսով ենք, որ վաղը, իսկ վաղը արդեն կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովով նախատեսված մի մասը, նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Պեսկովը։