|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 155 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 3-ի երեկոյան հարձակումներ են հետ մղվել Տվերի, Տուլայի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Մոսկվայի մարզում և Ղրիմում։
Գիշերը Ռոսավիացիան սահմանափակել է «Սարատով» (Գագարին), «Կալուգա» (Գրաբցևո), «Յարոսլավլի» (Տունոշնա), «Չերեպովեց», Սոչիի, ինչպես նաև մայրաքաղաքի «Վնուկովո», «Ժուկովսկի» (Ռամենսկոյե) և «Դոմոդեդովո» օդանավակայանների գործունեությունը։
1 մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել ՌԴ Բրյանսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
Բելգորոդում ևս զոհ կա։ Քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, որը հարվածի պահին գտնվել է մեքենայում։