|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ չորս մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ չորս անօդաչու ոչնչացվել է Կուրսկի մարզի վրա, մեկը՝ Չեչնիայի, երեքը՝ Հյուսիսային Օսեթիայի, ութը՝ Ղրիմի տարածքի վրա։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։