կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 22:55
Աշխարհ

ՀՕՊ-ը ոչնչացրել է 155 ուկրաինական ԱԹՍ Ռուսաստանի տարածքների և Ազովի ծովի վրա. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ը ոչնչացրել է 155 ուկրաինական ԱԹՍ Ռուսաստանի տարածքների և Ազովի ծովի վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը 13 ժամվա ընթացքում ոչնչացրել են 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Ռուսաստանի տարբեր շրջանների և Ազովի ծովի ջրային տարածքի վրա։

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 21:00-ն, հերթապահ ՀՕՊ միջոցներով որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանք հայտնաբերվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի ծովի ջրային տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։