|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մենք հրապարակային մեր կոչը արել ենք և տեղեկացրել ենք մեր ակցիայի մասին, եթե դեսպանատնից հանդիպման ցանկություն ունեն, կհանդիպենք մեծ հաճույքով։ Այս մասին ՀՀ-ու Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդա, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա խաղաղ ակցիա է առ այն, որ 7 ամիս բոլորի աչքի առաջ Արցախի մեր 120 հազար հայրենակից, ներառյալ 30 հազար երախա բառացի ցեղասպանվում են։ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում։ Ստեղծում են կյանքի համար անհամատեղելի պայմաններ, որ մարդիկ իրենց հայրենիքից հեռանան։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել, բանաձևեր են եղել, բայց Ադրբեջանն անտեսում է այդ ամենը։ Եթե Ադրբեջանն անտեսում է հորդորները, ապա միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ ինքն ունի արդյունավետ լծակներ, որով կարողանա միջազգային կարգը պարտադրել միջազգային հանրությանը արհամարհող կողմին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք գործուն քայլեր են ուզում, որպեսզի կարողանան փրկել մարդկանց։
«21-րդ դարում քաղաքակիրթ մարդկանց աչքի առաջ մարդիկ սովամահության են դատապարտված, ո՞վ է տեսել, որ սննդամթերքը չեկով բաժանեն, երեխաները դպրոց չեն գնում, հիվանդներին չեն կարողանում վիրահատել»,- ասաց նա։