|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում.
-Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51
-Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13
-Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65
տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։
«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։
Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը։