|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից դիմում է ներկայացվել ԱՀ նախագահի պաշտոնակատարին և ԱՀ Ազգային ժողովում ներկայացված խնբակցությունների ղեկավարներին՝ արցախահայության շրջանում ակտիվորեն քննարկվող և բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու վերաբերյալ: Տևական բազմակողմ քննարկումներից, հետո որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների, այդ թվում պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար:
Հայտնում ենք նաև, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հաշվի առնելով նաև հանրության շահագրգիռ ներկայացուցիչների կողմից հանրային հարթակներում վերջին ժամանակներս տարածում ստացած «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի կանխիկացման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը, ԱՀ նախագահի պաշտոնակատարի կողմից առանձին և մանրամասն հաշվետվություն կներկայացվի դրա վերաբերյալ: