|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի այսօր արած կարճ հայտարարությունը գնահատում եմ բավականին պրագմատիկ ու ռացիոնալ: Ինչպես նշել եմ հունիսի 8-ին նախնական արդյունքից հետո, ներկայումս ընդդիմադիր առաջատար ուժերի գլխավոր խնդիրը խուճապի մեջ չընկնելը, «մանդրաժ» չապրելը, էմոցիոնալ գրոհներին դիմակայելն ու ռացիոնալության հունից դուրս չգալն է:
Նարեկ Կարապետյանի կարճ հայտարարությունը կամ տեսագրությունը վկայում էր, որ վերը նշածս հանգամանքների առումով իրավիճակը կարծես թե կառավարելի ու տիրապետելի է։
Սա կարեւոր է: Իհարկե շատ ուղղություններից եղել է քննադատական արձագանք, որ այդ խոսքը ակնարկ էր, որ կարող են վերցել մանդատները: Ինձ համար, ինչպես բազմիցս նշել եմ, այս հարցը արհեստական գեներացվող է՝ միանգամայն շահադիտական նպատակներով, որի գայթակղությանը ցավոք տրվում են նաե շատ անկեղծ ու հարգարժան մարդիկ:
Չկա մանդատ վերցնել-չվերցնելու հարց, որպես այդպիսին: Կա հարց՝ ընդդիմությունը դիմանու՞մ է պարտության հետ առերեսումից խուսանավելու գայթակղությանը եւ դրսեւորու՞մ է քաղաքականությամբ զբաղվելու կամք ու ռազմավարական համբերատարություն, թե՞ ոչ: Եթե որեւէ մեկին թվում է, թե մանդատ վերցնելու որոշումը հեշտ որոշում է, սխալվում եք՝ հարգարժան ընկերներ:
Ընդդիմության համար այս պահին ամենից հեշտ որոշումը մանդատ չվերցնելն է: Բայց, ինչպես ասում են բրիտանացիները՝ դժոխքի ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով, ասել է թե՝ հեշտություններով: Մինչդեռ, դրախտի ճանապարհը պատված է փշերով: Ընդդիմությունից պահանջվում է փշերով անցնելու կամք ու համարձակություն: Սա իսկապես ամենաբարդն է, նվազ գայթակղիչը, բայց առավել ու հստակ պատասխանատուն: Ավելորդ եմ համարում ասել, որ դժոխքի ու դրախտի մասին ասույթների հիշատակումս ունի բացառապես ալեգորիկ բնույթ եւ ասոցացվում է քաղաքական հեռանկարների հետ»: