կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 11:09
Առանց Կատեգորիա

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ. Ստեփան Դանիելյան

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ. Ստեփան Դանիելյան

Վեթինգն իշխանությունները դարձրել են քաղաքականութեյան հիմք, բայց անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գլխում է, Արցախը բանակցությունների կողմ ... և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։

Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է՝ կարևորը որ "դվիժենի" լինի։

Վեթինգը դարձրել են քաղաքականութեյան հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։

Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում, նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է ...։

Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։

Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի»,-գրել է նա:

Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք։