|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու; Մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ;
Վաղը ժամը 4-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք բոլորս լինելու ենք էջմիածնի դատարանի դիմաց»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ օրվա առաջին կեսին ԱԺ գալու վերաբերյալ դեռ որոշում կկայացնեն;