Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 15:36
Աշխարհ

Իրանը հայտարարել է՝ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի

Իրանը հայտարարել է՝ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիա զանգվածային պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Հունիսի 3-ի գիշերը ԱՄՆ ուժերը հրթիռ են արձակել Բոտսվանայի դրոշի ներքո ընթացող նավթ տեղափոխող լցանավի ուղղությամբ, որը ուղևորվում էր Իրանի Խարկ կղզու նավահանգիստ։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Ղեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և անօդաչուներ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 3-ի գիշերը հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածելու մասին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հրթիռներ են արձակվել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։

«Ցանկացած կրակոց, ցանկացած ագրեսիա կհանդիպի զանգվածային պատասխանի՝ հրթիռների և անօդաչուների կիրառմամբ», – գրել է Ռեզային X սոցցանցում։