|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում 1 օրում վերահսկողության տակ է վերցրել միանգամից 4 բնակավայր՝ Խարկովի մարզի Բուդարկին և Կարայիչնոյեն, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպոդգորոդնոյեն ու Լեսնոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դնեպրոպետրովսկի մարզում առաջխաղացումը կատարվել է «Արևելք», իսկ Խարկովի մարզում՝ «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։
Նշվում է նաև, որ անցած շաբաթ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դրությունը: «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։