|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն սկսել բանակցություններ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների շուրջ, քանի որ, նրա խոսքով, եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։ Այդ մասին նա գրել է իր «Մաքս» ալիքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ բոլորին պարզ է՝ «եթե երկիրը անցնի եվրոպական գազի գներին, բնակչությունը դուրս կշպրտի այդ մարդուն»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ճկուն շարժվել՝ փորձելով միաժամանակ դուր գալ աշխարհի բոլոր կողմերին»։ «Բայց այդպես չի լինում», - զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «2014-ի Կիևի իշխանությունների պես տնտեսական իրականության համառ փշերի վրա վայրէջք կատարելու հավանականությունն օրեցօր աճում է»։
Մեդվեդևը նաև հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, ապա ԵԱՏՄ անդամ մնալը հնարավոր չի լինի, իսկ դա նշանակում է, որ գազի համար ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։